top of page

Անուշ Եղիազարյան

Ես խոհարար եմ և սննդի ոլորտի մարքեթինգային նախագծերի մենեջեր՝ մասնագիտացած SMM ռազմավարության մշակման մեջ։ Իմ աշխատանքը հիմնված է ոչ միայն պրոդուկտի ներկայացման, այլ առաջին հերթին՝ էմոցիա վաճառելու գաղափարի վրա։

Համոզված եմ, որ հետևորդը գնում է ոչ միայն ուտեստը, այլ նաև մարդկանց, պատմությունները և էներգիան, որը փոխանցվում է կոնտենտի միջոցով։

 

Ստեղծում եմ կենդանի, ներգրավող կոնտենտ, որտեղ կարևոր դեր ունեն աշխատակիցները, հաճախորդների իրական կարծիքները և բրենդի իրական առօրյան։ Իմ ռազմավարությունները կառուցված են այնպես, որ հետևորդը էմոցիոնալ կապ հաստատի բրենդի հետ և դառնա հավատարիմ հաճախորդ։

Յուրաքանչյուր նախագծի համար մշակում եմ անհատական մոտեցում՝ համադրելով վաճառքը, թրենդները, փորձարկումները և պատմողական կոնտենտը՝ կայուն աճ ապահովելու նպատակով։

Ես ստեղծում եմ ոչ միայն կոնտենտ, այլ կապ բրենդի և մարդու միջև։ Երբ հետևորդը զգում է էմոցիա, վստահություն և կենդանի ներկայություն՝ վաճառքը դառնում է բնական արդյունք։ Իմ նպատակն է յուրաքանչյուր նախագծի համար ձևավորել ոչ միայն գեղեցիկ էջ, այլ աշխատող և վաճառող համակարգ։

lv_0_20260331184819.png
bottom of page